211652_close_icon
views-count18365 դիտում article-date 21:59 21-03-2018

Ալեքսիս Սանչես. «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելով, ավելին էի սպասում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր կարիերայի անհաջող մեկնարկը: «Քանի որ ես իմ հանդեպ շատ պահանջկոտ եմ, ես ավելիին էի սպասում: Բարդ էր ամեն ինչ փոխել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո: Անկեղծ ասած, նույնիսկ կասկածում էի, թե արժե՞ Չիլիի հավաքականի հավաքին մեկնել: Ակումբի փոփոխությունն իմ համար բավական կտրուկ եղավ: Մինչ այդ ես երբեք այլ ակումբ հունվարին չէի տեղափոխվել: Սակայն իմ կյանքում բարդություններ շատ են պատահել: Ես մարզվել եմ Զլաթանի հետ մի ամիս, նրա խաղամակարդակը տպավորում է: Մենք շփվում ենք և ամեն օր սուրճ ենք խմում», ասել է Սանչեսը:

Նմանատիպ նյութեր