Ալեքսիս Սանչես. «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելով, ավելին էի սպասում
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր կարիերայի անհաջող մեկնարկը:
«Քանի որ ես իմ հանդեպ շատ պահանջկոտ եմ, ես ավելիին էի սպասում: Բարդ էր ամեն ինչ փոխել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո: Անկեղծ ասած, նույնիսկ կասկածում էի, թե արժե՞ Չիլիի հավաքականի հավաքին մեկնել:
Ակումբի փոփոխությունն իմ համար բավական կտրուկ եղավ: Մինչ այդ ես երբեք այլ ակումբ հունվարին չէի տեղափոխվել: Սակայն իմ կյանքում բարդություններ շատ են պատահել:
Ես մարզվել եմ Զլաթանի հետ մի ամիս, նրա խաղամակարդակը տպավորում է: Մենք շփվում ենք և ամեն օր սուրճ ենք խմում», ասել է Սանչեսը: