33722 դիտում
15:38 21-03-2018
Կոտայքի մարզի Քաղսի գյուղում բախվել են Opel Astra-ները. մեկը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Քաղսի գյուղի վարչական տարածքում բախվել են 32-ամյա Տիգրան Գևորգյանի վարած Opel Astra մակնիշի 10 ՕՍ 889 համարանիշի և 34-ամյա Գեղամ Առաքելյանի վարած Opel Asra մակնիշի 89 GA 998 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ներից մեկը գլխիվայր շրջվել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, ու մինչ ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները քարշակով կտեղափոխեին ավտոմեքենաները, դեպքի վայր ժամանեց վարորդներից մեկը, ում գլուխը վիրակապված էր։ Նա հայտնեց, որ իրեն լավ է զգում, բժիշկները առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերել են, և ինքը հրաժարվել է մնալ հիվանդանոցում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+