3042 դիտում
11:45 21-03-2018
ԱԺ-ն մերժեց մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք» խմբակցության հայտարարության նախագիծը
Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/927014/azh-n-merzhec-marti-1-i-iradardzutyunneri-veraberyal-elq.html]Արմենպրես[/url]»-ը, հայտարարության նախագծին կողմ քվեարկեց 9, դեմ 56, ձեռնպահ՝ 7 պատգամավոր: Հայտարարության նախագծին ձեռնպահ քվեարկեց ՀՅԴ խմբակցությունը:
Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի քվեարկությանը, քանի որ նախագծում կա պահանջ Ազգային ժողովի կողմից իրավապահ մարմիններին քննության ավարտի ժամկետներ պարտադրելու դրույթ: Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ խորհրդարանական վերահսկողությունը չի կարող տարածական մեկնաբանության ենթարկվել, ուստի իրենք չեն մասնակցելու քվեարկությանը:
Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը: «Մեր ընդդիմադիր գործընկերները համակերպվել են այն մտքի հետ, որ այս նախագծի բովանդակությունը որևէ կերպ չի փարատում մեր մտահոգությունները»,- ասաց Կոստանյանը:
Հայտարարության նախագիծն ավելի վաղ ստացել էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը, սակայն ՀՀԿ խմբակցության որոշմամբ՝ այն ընդգրկվեց խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում:
Հայտարարության նախագծով «Ելք»-ն առաջարկում էր խորհրդարանի մակարդակով դատապարտել 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունները, պարտադրել կառավարությանը փոխհատուցել մարտի 1-ի զոհերի հարազատներին:
Նմանատիպ նյութեր
3747 դիտում
10:53 28-02-2018
Ինչու ՀՀԿ-ն միաձայն որոշեց ԱԺ օրակարգ ընդգրկել Մարտի 1-ի վերաբերյալ ԵԼՔ-ի նախագիծը. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
526 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
493 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի
661 դիտում
14:34 25-11-2024
Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումներ կայացնելուց. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին