3423 դիտում
15:37 19-03-2018
ԱՄՆ-ի նախագահը մտադիր է մահապատժի օրենք սահմանել թմրավաճառների համար
ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմն առաջարկում է մահապատիժ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր թմրանյութերի մաքսանենգությամբ են զբաղվում։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան՝ ներքին քաղաքականության հարցերով խորհրդի նախագահ Էնդրյու Բրեմբերգը, գրում է Politico-ն։
Նրա խոսքով՝ կոնկրետ նախագիծ է մշակում. «Արդարադատության նախարարությունը փորձելու է հասնել նրան, որ մահապատիժ կիրառվի նման դեպքերում»։
Անձամբ Թրամփն իր ծրագրի մասին հայտարարելու է մարտի 19-ին՝ Նյու Հեմփշիր կատարելիք այցելության ժամանակ։
Մասնավորապես, Սպիտակ Տունը կոչ է անելու Կոնգրեսին աջակցել փաստաթղթին։ Հատկապես, խոսքը գնում է այնպիսի դեղամիջոցի մասին, ինչպիսին «Ֆենտանիլ»-ն է։ Բացի այդ, ծրագրով նախատեսված է 1/3-ով կրճատել դեղատոմսով տրվող օփիոնիդների քանակը։
Նմանատիպ նյութեր
5383 դիտում
20:06 02-10-2016
Ինչո՞ւ Ջեք Օլդերմենը դատապարտվեց մահապատժի 1975 թ․-ին, իսկ մահապատժի ենթարկվեց միայն 2008 թ-ին
1692 դիտում
22:13 07-12-2019
Դանիան մտադիր է օրենք ընդունել օդային արտանետումների նվազեցման վերաբերյալ