Մոսկվայում տղամարդը դանակի հարվածներով սպանել է պատահական անցորդին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայում ձերբակալել են 44-ամյա տղամարդուն, որին սպանության մեղադրանք են ներկայացրել: Հանցագործի զոհը դարձել է պատահական անցորդը:
Սպանության պահը նկարահանել է մերձակա բնակելի տներից մեկում տեղադրված տեսախցիկը:
Իրավապահ մարմինների տվյալներով, մարտի 8-ին Մոսկվայի Լիանոզովոյի շրջանի փողոցներից մեկում հանկարծակի վեճ է բռնկվել երկու տղամարդու միջև:
Նրանք անցել են ձեռնամարտի, որի ժամանակ ընկել են գետնին: Գլխաշորով տղամարդը սկսել է դանակի բազմաթիվ հարվածներ հասցնել մյուս տղամարդուն, որից հետո փախուստի է դիմել:
Տուժածը փորձել է կանգնել, սակայն չի կարողացել, իսկ մի քանի վայրկյան անց կորցրել է գիտակցությունն ու տեղում մահացել: