211652_close_icon
views-count29958 դիտում article-date 12:33 17-03-2018

Ձերբակալված են «օրենքով գող» Գրիգոր Գրիգորյանը և նրա եղբայրը. aliq.ge

Վրաստանի իրավապահ մարմինները երեկ երեկոյան Իսանիում՝ հատուկ գործողությունների արդյունքում, ձերբակալել են երկու անձի: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ձերբակալվածները Ռուբեն և Գրիգոր Գրիգորյաններն են, հայտնում է [url=http://www.aliq.ge/%D5%A3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80-%D5%A3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D6%87-%D5%B6%D6%80%D5%A1-%D5%A5%D5%B2%D5%A2%D5%A1%D5%B5%D6%80%D5%A8-%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%A5/]aliq.ge[/url]-ն։ Նախարարության տվյալներով, հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները փորձել են խոշոր չափերով գումար վերցնել քաղաքացիներից՝ ֆիզիկական բռնության սպառնալիքով: «Ձերբակալված են 1983 թվականին ծնված, նախկինում դատապարտված Ռուբեն Գրիգորյանը և 1980 թվականին ծնված, նախկինում բազմիցս դատապարտված, այժմ պայմանական պատիժ կրող, «օրենքով գող» համարվող Գրիգոր Գրիգորյանը: Նրանց կատարած հանցանքի համար նախատեսվում է 6-9 տարվա ազատազրկում»,- նշված է ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր