211652_close_icon
views-count1907 դիտում article-date 20:21 16-03-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 15-ից 16-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 15-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքերն էլ բացահայտվել են։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք։ Բացահայտվել է գողության 17, խարդախության 6, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2, անձի առևանգման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 և ապօրինի ծառահատման 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր