2768 դիտում
17:10 15-03-2018
Ամերիկան ուրույն մոտեցում ունի. Արցախին հատկացվող օգնությունը ԱՄՆ-ի բյուջեով է հաստատվում. Շավարշ Քոչարյան
«Նախ պետք է ասենք, որ Ամերիկան այդ տեսակետից իր ուրույն մոտեցումն ունի, ինչը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Արցախին իրենց կողմից հատկացվում է համապատասխան օգնություն, ինչը բյուջեով է հաստատվում: Այդ տեսակետից Ամերիկան առանձնանում է»,- Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցին և բարձաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներին, ինչպես նաև հարցին, թե Արցախի նախագահին նման մակարդակով Ռուսաստանն ու ՀԱՊԿ անդամ երկրները չեն ընդունում, բայց Արևմուտքում դա սովորական երևույթ է:
Քոչարյանի գնահատմամբ՝ ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ ավելի շատ բազմազան ու բազմաշերտ մոտեցում ունի արտաքին հարաբերություններին:
«Դա պայմանավորված է Կոնգրեսի ինքնուրույնությամբ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն, ինչը շատ երկրներում չենք տեսնի, կոնգրեսականները կարող են այնպիսի մտքեր արտահայտել, որոնք չեն համընկնում Սպիտակ տան հետ, և այդ տեսակետից ազդել քաղաքականության վրա: Այսինքն՝ այս տեսանկյունից այդ երկիրն ավելի ճկուն է: Բայց կարևորն, իհարկե, վերջիվերջո դառնում է Սպիտակ տան դիրքորոշումը»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Նմանատիպ նյութեր
1550 դիտում
15:25 05-03-2014
ԱՄՆ-ը կրճատել է Ադրբեջանին հատկացվող ֆինանսական օգնությունը
1106 դիտում
11:59 24-05-2014
ԱՄՆ֊ը դադարեցնում է Թաիլանդին հատկացվող 3,5 մլն դոլարի օգնությունը
2412 դիտում
12:25 10-08-2019
ԱՄՆ 22 սենատորներ միացել են Արցախի ականազերծման ծրագրին հատկացվող օգնությունը չկրճատելու նախաձեռնությանը
Այս բաժնից
1213 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1183 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1009 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը