Երևանում մոտոցիկլավարը իրեն դրել էր «Տիտանիկ» ֆիլմի հերոս տղայի տեղը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին ամիսներին Ճանապարհային ոստիկանությունը մեծ թվով օրինախախտ մոտոցիկլավարների է հայտնաբերել, որոնց վարորդները չեն պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները: Անհրաժեշտության դեպքում որոշ մոտոցիկլետներ տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ:
Վերջերս կատավարությունը հատուկ որոշում կայացրեց նաև, որ մոտոցիկլետները նույնպես ունենան համարանիշներ: Հակառակ դեպքում՝ առանց համարանիշի մոտոցիկլ վարող մոտոցիկլավարը ենթարկվելու է վարչական պատասպանատվության՝ 200 հազար դրամի չափով:
Երեկ՝ մարտի 14-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարներ և տեսանյութ է արել, թե ինչպես է Երևանում Հերացի փողոցից դեպի Խանջյան թունելով ընթանում մոտոցիկլավարը՝ չպահպանելով երթևեկության անվտանգության կանոնները և իրեն դնելով «Տիտանիկ» հայտնի ֆիլմի հերոս տղայի տեղը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի