ԱՄՆ-ում ավիաաղետի զոհ է դարձել «Տիտանիկ» ֆիլմի երաժշտության հեղինակը
Կալիֆորնիայում ավիաաղետի հետևանքով զոհվել է հայտնի կոմպոզիտոր Ջեյմս Հորները, որն էլ վարել է մեկշարժիչանի օդանավը: Վթարի հանգամանքները պարզվում են:
Նշենք, որ Հորները երաժշտություն է գրել ավելի քան 100, այդ թվում` «Խիզախ սիրտը», «Զորրոյի դիմակը», «Ապոկալիպսիս», «Ավատար», «Բանականության խաղեր» ֆիլմերի համար: «Տիտանիկ» ֆիլմի երաժշտության համար արժանացել է 2 «Օսկարի»: