211652_close_icon
views-count16094 դիտում article-date 20:12 08-02-2016

Փաստեր «Տիտանիկ» ֆիլմի մասին, որ քչերը գիտեն

Գրեթե բոլորս դիտել ենք աշխարհահռչակ «Տիտանիկ» ֆիլմը, սակայն կան փաստեր, որոնք բոլորին չէ, որ հայտնի են։ Ձեզ ենք ներկայացնում այդ փաստերից ամենաուշագրավները։ •«Ես արքան եմ այս աշխարհի» (я король этого мира) արտահայտությունը ի սկզբանե չի եղել սցենարում։ Հետագայում այն ներառվել է ֆիլմերի ամենահայտնի 100 արտահայտությունների մեջ։ •Ջեյմս Քեմերոնի մտածած կերպարը ՝ Ջեկ Դոնսոնը, իրականում գոյություն է ունեցել, եղել է նավի վրա և զոհվել 1912թ․-ի աղետի ժամանակ։ Ինչպես շատ խորտակվածներ, նա նույնպես թաղված է Նոր Շոտլանդիայի գերեզմանատանը, և նրա գերեզմանը ամենաշատ այցելվածներից է ։ •Սա խորտակվող նավի մասին երկրորդ ֆիլմն է, որն արժանացել է Օսկարի։ Առաջինը 1933թ․-ին նկարահանված «Կավայլկադա»-ն էր։ •Այն հատվածը, որտեղ տարեց զույգը մահճակալում պառկած սպասում էր, թե երբ ջուրը կլցվի նավախցիկը, նվիրված է Իդե և Այսիդորու Շտաուսներ զույգին ՝ Մասու խանութի տերերին, որոնք զոհվեցին նավաբեկության ժամանակ։ •Քեյթ Ուինսեթին մերկ պառկած նկարելու հատվածում կտավի վրա Ջեյմս Քեմերոնի ձեռքերն են։ Հետագայում կադրը շրջել են, քանի որ Քեմերոնը ձախլիկ էր, իսկ Դի Կապրիոն՝ աջլիկ։ •«Տիտանիկ» ֆիլմի նկարահանման ընթացքում ծախսվել է ավելի շատ գումար, քան հենց նավի կառուցման համար։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 200մլն․ դոլար։ •Որպեսզի ֆիլմը լիներ ավելի համոզիչ, դերասանների համար անցկացվում էր երեքժամյա դասախոսություն՝ 1900-ական թվականների մարդկանց վարվելակերպի մասին։ •«Տիտանիկ»-ը առաջին ֆիլմն էր, որ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հանդես եկավ երկու նոմինացված դերասանուհիներով նույն դերի համար։ •Ֆիլմում կա ավելի քան 100 դեր, և 1000-ից ավելի մարդ է ներգրավված մասսայական տեսարաններում։ •Ֆիլմը արժանացել է «Օսկարներ»-ի ռեկորդային քանակի։

Նմանատիպ նյութեր