Ամենայն Հայոց Կաթողիկոսը կօծի Դնեպրի հայկական եկեղեցին
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը կօծի Դնեպրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և կգլխավորի հայկական սփյուռքի մի շարք նշանակալից միջոցառումներ, հաղորդում է [url=http://analitikaua.net/2018/katolikos-vseh-armyan-garegin-ii-osvyatit-armyanskuyu-tserkov-v-dnepre]AnalitikaUA.net[/url]-ը:
Մարտի 16-ին Գարեգին Բ.-ն մասնակցլու է Կիևի «Hyatt Regency» հյուրանոցում կայանալիք Ուկրաինայի հայերի միության համաժողովին, որից հետո նա կատարլու է Ուկրաինայի մայրաքաղաքում կառուցվող հայկական տաճարի հիմքի օրհնությունը:
Միջոցառմանը մասնակցելու են Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, հոգևորականներ։
Սրբոց Նահատակաց եկեղեցու քահանա Կարապետ Ղարիբյանի փոխանցմամբ՝ Գարեգին Երկրորդի Ուկրաինա կատարած այցի շրջանակներում մարտի 17-ին տեղի կունենա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման և բացման հանդիսավոր արարողությունը:
Տաճարը լինլու է Եվրոպայի խոշորագույն հայկական եկեղեցիներից մեկը: