211652_close_icon
views-count10919 դիտում article-date 11:57 14-03-2018

Արտակարգ դեպք Երևանում. Ոսկու շուկայի մոտ կայանված Volkswagen-ում առաջացած հրդեհը մարվեց քաղաքացիների և հրշեջների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:35-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խորենացի փողոցում՝ Ոսկու շուկայի մոտ կայանված ավտոմեքենայում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով: Պարզվել է, որ այրվում է Volkswagen մակնիշի 22 SO 652 համարանիշի ավտոմեքենայի ընթացային մասը: Հրշեջները քաղաքացիների հետ միասին մարել են հրդեհը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր