Ժոզե Մոուրինյո. «Ռեալի» տեղը ես ուրիշի մասին կմտածեի
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ռեալին» խորհուրդ է տվել ժամանակ չծախսել դարպասապահ Դավիդ Դե Խեային ձեռք բերելու փորձերի վրա:
«Ես նրան տեսնում եմ այստեղ: Ես չգիտեմ, թե ինչ մտադրություններ ունի «Ռեալը», բայց նրանց տեղը ես այլ ֆուտբոլիստի մասին կմտածեի:
Չեմ կարծում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի հաղթողի հավակնորդ է: Ինչ վերաբերում է ՊՍԺ-ին, ապա ընդհանրապես զարմացած չեմ, որ նրանք պարտվեցին», ասել է Մուորինյոն: