211652_close_icon
views-count4077 դիտում article-date 11:44 13-03-2018

Մարտի 20-23-ը ԱԺ-ում կքննարկեն Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ ընտրելու հարցը

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: [url=https://armenpress.am/arm/news/925834/arajika-qarorya-nistin-azh-um-kqnnarken-hrayr-tovmasyanin.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում այս մասին նշեց Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը խորհրդարանում տեղի կունենա գործող կարգով, քանի որ նոր Սահմանադրության անցումային դրույթները դեռևս ուժի մեջ չեն մտել: Խորհրդարանում Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը տեղի կունենա առաջիկա քառօրյա նիստի ընթացքում` մարտի 20-23-ը: Ազգային ժողովը մարտի 2-ին կողմ էր քվեարկել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածությանը: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է արձանագրություն, որով մարտի 8-ից դադարել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում: Նա ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ապա՝ նախագահ:

Նմանատիպ նյութեր