Ֆրանսիայի Լիոն քաղաքի պատվիրակությունն այցելել է Երևանի Լիոնի այգի
Պաշտոնական այցով մարտի 3-8-ը Երևանում գտնվող Ֆրանսիայի Լիոն քաղաքի պատվիրակության անդամներն այցելել են մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Լիոնի այգի, շրջել այգու տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքներին և ժամանցի վայրերին:
Հյուրերին ներկայացվել է նաև այգու կառուցման պատմությունը:
Հիշեցնենք, որ այգին բացվել է 2011 թվականին: Բացմանը ներկա է գտնվել Լիոնի նախկին քաղաքապետ Ժերար Կոլոնը: