slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Երևանի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Լիոն
211652_close_icon

Երևանի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Լիոն

views-count1613 դիտում article-date 14:57 11-05-2022
Մայիսի 2-ից 5-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում էր գտնվում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում երևանյան պատվիրակությունը մասնակցել է «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին, ինչպես նաև «Ռոնի մասնագիտական կրթության ընկերություն» հիմնադրամում կազմակերպված միջազգային կոնֆերանսին: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն, ի դեպ, մասնագիտական ուսումնական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Քաղաքապետարանից հայտնում են, որ ելույթի իր խոսքում կարևորելով Երևանում Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի գործունեությունը՝ Լևոն Հովհաննիսյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել կենտրոնին՝ զարգացման կարևոր նախաձեռնություններում:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի հետ: Կողմերը փաստել են, որ դեռևս 1992թ. սկիզբ առնող Երևան-Լիոն գործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի: Մասնավորապես, երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումը երթևեկության կառավարման, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտներում:

Լիոնի քաղաքապետարանում կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը ներկա են եղել նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը կարևորել է նաև հայ համայնքի ներգրավվածությունը երկկողմ հարաբերությունների զարգացման ու նոր ծրագրերի իրականացման գործում:

Երևանյան պատվիրակությունն այցելել է նաև Լիոնի տրանսպորտի կառավարման ընկերություն (SYTRAL), ծանոթացել ընկերության գործունեությանը, ինչպես նաև քաղաքաշինական գործակալություն, որտեղ նախանշվել են գործակցության հնարավոր ուղղությունները:

Նմանատիպ նյութեր