slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Երևանի և Լիոնի միջև համագործակցությունը կընդլայնվի. բացվել է Երևան-Լիոն կանոնավոր ուղիղ չվերթ
211652_close_icon

Երևանի և Լիոնի միջև համագործակցությունը կընդլայնվի. բացվել է Երևան-Լիոն կանոնավոր ուղիղ չվերթ

views-count3100 դիտում article-date 13:59 26-04-2018
Երևանի և Ֆրանսիայի Լիոն քաղաքի միջև ձևավորված համագործակցության զարգացման նոր հեռանկարներ է ընձեռում ապրիլի 19-ից պաշտոնապես գործարկված Երևան-Լիոն-Երևան կանոնավոր ուղիղ չվերթը: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում առաջին ուղևորներին հանդիսավորությամբ դիմավորել են Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերը: Ընդգծելով Երևանի և Լիոնի միջև ձևավորված բարեկամական և գործընկերային կապերը՝ Դավիթ Գևորգյանը հատկանշել է, որ այս տարի լրանում է երկու քաղաքների համագործակցության 26 տարին, իսկ այս չվերթները կնպաստեն երկկողմ կապերի խորացմանը: «Մարտին Լիոնի քաղաքապետի Երևան այցի ժամանակ երկու քաղաքապետերը, կարևորելով երկուստեք կապերի էլ ավելի ամրապնդումն ու փոխգործակցության ընդլայնումը, ստորագրեցին համագործակցության հուշագիր: Լիոնը մեզ համար կարևոր գործընկեր է և նոր չվերթի գործարկումը մեծ հնարավորություն է ընձեռելու համագործակցության և մասնավորապես զբոսաշրջության զարգացման առումով»,- նշել է Դավիթ Գևորգյանը: Ուղևորափոխադրումն իրականացնելու է «Արմենիա» ավիաընկերությունը: Չվերթները կլինեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերն իր հերթին նկատել է, որ Ֆրանսիան ողջունում է կանոնավոր չվերթի մեկնարկը: «Չվերթի բացումը, անշուշտ, ավելի կսերտացնի Հայաստան-Ֆրանսիա կապերը, հատկապես հաշվի առնելով, որ 2018 թվականը իրադարձային է Երևանի համար: Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի համաշխարհային հնչեղություն ունեցող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը»,-նշել է Ֆլեշերը: Չվերթի ուղևորները, որոնց թվում ազգությամբ հայեր և ֆրանսիացիներ են եղել, նկատել են, որ Երևանն իրենց համար բացահայտումներով լի ուղղություն է, որը հնարավորություն կտա ծանոթանալու 2800-ամյա Երևանին: Միաժամանակ ուղիղ չվերթը ավելի գրավիչ է ուղևորների տեսակետից:

Նմանատիպ նյութեր