2883 դիտում
23:07 05-03-2018
ԱԳ նախարարի խոսքը «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի հայաստանյան պրեմիերային
Մեծարգո պարոն Նախագահ և տիկին Սարգսյան,
Հարգելի ներկաներ,
Այսօր Հայաստանի հանդիսատեսին է ներկայացվում «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը, որն արդեն հասցրել է լայն ընդունելության արժանանալ Ամերիկայի Միացյալ Նահանագներում և շատ այլ երկրներում։ Ֆիլմը նվիրված է 20-րդ դարասկզբին տեղի ուենցած մարդկության դեմ զարհուրելի հանցագործությանը՝ Հայոց ցեղասպանությանը, դրա ժխտման շարունակական փորձերին, ինչպես նաև մեր օրերում իրականացված ոճրագործություններին:
Ինչպես ասում էր Հոլոքոսթը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը` ժխտել նշանակում է երկրորդ անգամ սպանել։ Նա կոչ էր անում չլռել, պայքարել ցեղասպանության չարիքի դեմ, քանի որ անտարբերությունը, ժխտողականությունը նոր դահիճներ են ծնում: Հիրավի ֆիլմի հեղինակները մեծ ու շնորհակալ աշխատանք են իրականացրել, այս տպավորիչ ստեղծագործության միջոցով ևս մեկ անգամ բարձրաձայնելով. «ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվի»:
Կարելի է անվարան ասել, որ այս ֆիլմը կարևոր քայլ է, ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու իրազեկվածության բարձրացման, այնպես էլ ցեղասպանությունների, ժխտողականության չարիքի դեմ պայքարում: Այն նշանակալի խթան է «այլևս երբեք»-ի խոստումն իրականացնելու համամարդկային ջանքերում:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս արժեքավոր ֆիլմի ստեղծման գործում։ Այսօր Ֆիլմի ստեղծագործական խումբը ներկա է հայաստանյան պրեմիերային։ Մեզ հետ են ֆիլիմի պրոդյուսերները` ամերիկյան կինոարվեստի և հեռուստատեսության աստղեր Դին Քեյնն ու Մոնթել Ուիլիամսը, կխնդրեի ողջունել նրանց:
Նմանատիպ նյութեր
3482 դիտում
20:43 05-03-2018
Նախագահը ներկա է գտնվել «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
9039 դիտում
16:36 06-03-2018
Սերժ Սարգսյանն ընդունել է «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի պրոդյուսերական թիմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2216 դիտում
21:52 30-01-2015
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանության թեմայով «Սպի» ֆիլմի պրեմիերային
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»