2651 դիտում
15:48 16-03-2018
Կբարեկարգվի մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակի այգին. Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայցով եղել է Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված այգում, որն առաջիկայում նախատեսվում է վերանորոգել ու բարեկարգել:
Ըստ այդմ Երևանի քաղաքապետը տեղում մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ ընդգծելով, որ իրականացվելիք աշխատանքների շրջանակում որպես հիմնական առաջնահերթություն պետք է դիտարկվի հանգստի այս գոտին թե՛ երևանցիների և թե՛ մայրաքաղաքի հյուրերի համար, Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ, առավել հարմարավետ ու ներկայանալի դարձնելը:
Այս համատեքստում հանձնարարվել է համապատասխան աշխատանքներ տանել հանգստի գոտում առկա շատրվանների արտաքին տեսքի թարմացման ու նորոգման, ճեմուղիների վնասված սալիկների փոխարինման և կանաչ տարածքների պատշաճ խնամքի ու ձևավորման ուղղությամբ:
Հարկ է նշել, որ արդեն իսկ հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում հանգստի այս գոտու տրամաբանական շարունակությունը հանդիսացող Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում, որը նվիրվելու է Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Այսպիսով, Երևանի հիմնադրման հոբելյանին ընդառաջ, մայրաքաղաքի այս երկու այգիները նորովի կներկայանան մայրաքաղաքի բնակիչներին ու կհամալրեն երևանյան բարեկարգ և հարմարվետ հանգստի գոտիների շարքը:
Նմանատիպ նյութեր
2181 դիտում
17:00 05-03-2018
Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ կվերանորոգվի նաև մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակի այգին
1597 դիտում
14:02 13-10-2014
Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի նորաբաց այգում
Այս բաժնից
925 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»