Կիսամերկ աղջիկը փորձել է Բերլուսկոնիին խանգարել քվեարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Femen շարժման կիսամերկ ակտիվիստուհին փորձել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին խանգարել քվեարկել Միլանի ընտրատեղամասերից մեկում՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: 81-ամյա գործիչը ժպտացել է, աղջկան հեռացրել են:
Երբ Բերլուսկոնին մտել է ընտրատեղամաս, կիսամերկ աղջիկը՝ «Բերլուսկոնի, քո ժամանակն ավարտվել է» վանկարկելով, բարձրացել է ընտրական հանձնաժողովի սեղանին և փորձել խանգարել նախկին վարչապետի քվեարկությանը: 
Ակտիվիստուհուն մեկուսացնելուց հետո Բերլուսկոնին քվեարկել է:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


