Կիսամերկ աղջիկը փորձել է տապալել Պորոշենկոյի և Լուկաշենկոյի հանդիպումը (տեսանյութ)
                        Անհայտ աղջիկը փորձել է տապալել Կիևում Ուկրաինայի և Բելառուսի նախագահներ Պյոտր Պորոշենկոյի և Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ երկկողմանի փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Միջադեպը հայտնվել է հանդիպումը հեռարձակող «112.Украина» հեռուստաալիքի ուղիղ եթերում:
Երկկողմանի փաստաթղթերի ստորագրման արարողության ամենասկզբում, որին ներկա են եղել երկու պետությունների նախագահները, մերկ կրծքով աղջիկը սկսել է բղավել «Կեցցե՛, Բելառուսը»:
Այդ խոսքերը գրված են եղել նաև նրա մարմնի վրա: Անվտանգության աշխատակիցներն անմիջապես բռնել են աղջկան և ուժով դուրս հանել դահլիճից:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


