Հայտնի դարձան Անդրանիկ Հարոյանի անվան մրցաշարի հաղթողները
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվեց Անդրանիկ Հարոյանի հուշամրցաշարը, որն ընտրական էր ազատ ոճի ըմբամարտի մինչև 23 տարեկանների հավաքականի համար: Տասը քաշային կարգերի հաղթողներ ու մրցանակակիրներ դարձան:
57 կգ. Կարեն Զուրաբյան, Մխիթար Գրիգորյան, Հարություն Մանուկյան, Ռազմիկ Միսակյան:
61 կգ. Արսեն Հարությունյան, Վաղինակ Մաթևոսյան, Կարապետ Գևորգյան, Արտյոմ Ազարյան:
65 կգ. Գոռ Թորոսյան, Աշոտ Վելիցյան, Վարդգես Կարապետյան, Վազգեն Թևանյան:
70 կգ. Գևորգ Մխեյան, Ռազմիկ Սիմոնյան, Նարեկ Սահակյան, Հովհաննես Վարդանյան:
74 կգ. Դավիթ Գևորգյան, Խաչատուր Պապիկյան, Հրայր Ալիխանյան:
79 կգ. Արման Ավագյան, Անդրանիկ Գաբրիելյան, Հովիկ Աղբալյան, Էդուարդ Վարդանյան:
86 կգ. Հովհաննես Մխիթարյան, Ռազմիկ Պողոսյան, Կարեն Խաչատրյան:
92 կգ. Սարգիս Հովհաննիսյան, Արման Թորոսյան, Արթուր Հակոբյան:
97 կգ. Արթուր Զաքարյան, Կոլյա Հարությունյան, Մնացական Եղոյան:
125 կգ. Հովհաննես Մաղաքյան, Մարտին Սիմոնյան, Գոռ Գալոյան: