Հայտնի դարձան Սամբոյի Հայաստանի առաջնության հաղթողները. ՖՈՏՈՇԱՐՔ
2017թ. մարտի 11-12 ին «Աշխատանք» մարզական միության մարզադահլիճում անցկացվեց սամբոյի Հայաստանի առաջնությունը՝ Լոռվա, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի մարզերի, Արցախի, Երևանի ուժեղագույն մարզիկների մասնակցությամբ:
Ստորև ներկայացնում ենք հաղթողներին:
52 կգ քաշային կարգ (ք/կ)-Տիգրան Կիրակոսյան, Վանաձոր
57 կգ (ք/կ)-Մաքսիմ Մանուկյան, Գյումրի
62 կգ (ք/կ), Արթուր Սահակյան, ԲԿՄԱ
68 կգ (ք/կ), Ռաֆիկ Մանուկյան, Սպիտակ
74 կգ (ք/կ), Արսեն Ղազարյան, Վանաձոր
82 կգ (ք/կ), Միշա Նազարյան, Գյումրի
90 կգ (ք/կ), Էդիկ Պետրոսյան, Սպիտակ
100 կգ (ք/կ), Գառնիկ Սարոյան, ԲԿՄԱ
+100 կգ (ք/կ), Արթուր Բունիաթյան, Սպիտակ
Բոլոր մրցանակակիրները պարգևատրվեցին համապատասխան կարգի մեդալներով, պատվոգրերով, դրամական միջոցներով:
Հայաստանի առաջնության արդյունքներով կձևավորվի ազգային հավաքականը, որը կմասնակցի մայիսին Բելոռուսում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: