Երթ՝ ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 1-ին, Երևանի Ազատության հրապարակում մեկնարկած Հայ ազգային կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության հրավիրած հավաքի մասնակիցները երթով գնացին Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու ի հիշատակ տասը տարի առաջ կատարված ողբերգական իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին:
ՀԱԿ/ՀԺԿ-ի հավաքին մասնակցեցին նաև «Ելք» ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն ու համակիրները։
Նշենք, որ 10 տարի առաջ Երևանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետևանքով զոհվեց 10 քաղաքացի:
10 զոհերի անուններն են՝ Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադևոսյան, Գրիգոր Գևորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի