211652_close_icon
views-count1824 դիտում article-date 18:54 01-03-2018

Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված ընդունելություն է տեղի ունեցել Ղազախստանի ՀՀ դեսպանությունում

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Ղարաբաղյան շարժման 30-ամյակին, որին մասնակցում էին հայ համայնքի գործարար, մշակութային, կրթական ոլորտների տասնյակ ներկայացուցիչներ, դեսպանության ղազախստանցի բարեկամներ: Ընդունելության ընթացքում դեսպան Արա Սահակյանը, ելույթ ունենալով ներկաների առջև, արժևորեց շարժման պատմական նշանակությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդի վերարծարծման, արցախահայության իրավունքների պաշտպանության և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման համար շարունակական պայքարում: Արա Սահակյանն ընդգծեց, որ շնորհիվ շարժման ոչ միայն ազատագրվեց Արցախը, այլ նաև երկարատև ընդհատումից հետո ամուր երաշխիքներ ապահովվեցին նրա անվտանգ զարգացման համար: Ընդունելության ավարտին ցուցադրվեցին Արցախյան ազատամարտի կարևոր փուլերը լուսաբանող տեսանյութեր

Նմանատիպ նյութեր