211652_close_icon
views-count8850 դիտում article-date 15:58 28-02-2018

Հրդեհի հետևանքով խոշոր վնասներ կրած Մելիքբեկյանների անապահով ընտանիքն օգնության կարիք ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հրդեհի ճիրաններից հազիվհազ անվնաս մնացած Մելիքբեկյանների անապահով ընտանիքի սոցիալական և կենցաղային խնդիրները բազամապատկվել են: Եթե այն ժամանակ գոնե ամուր տանիք, լուսավոր կացարան, հագուստ, կահույք ունեին, ապա այժմ այդ ամենը այլևս չկա և նրանք ստիպված են բնակվել փոքրիկ, խոնավ, կաթկթող տանիքով կացարանում՝ 5 հոգանոց ընտանիքով, որի 2 անդամը անչափահաս երեխաներ են, իսկ 1-ը՝ 2-րդ կարգի հաշմանդամ: Ընդամենը 2 տարի է, որ նրանք ապրում են Կոտայքի մարզի Ակունք գյուղում, իսկ տեղափոխվելու պատճառը եղել է այն, որ Շամշադինում պայմանները ավելի քան վատն են եղել: Տան միակ աշխատողը ընտանիքի հայրն է՝ 35-ամյա Էդվարդ Մելիքբեկյանը, ով կատարում է հիմնականում գյուղի գործեր, ոչ մշտական, իսկ նրա կինը՝ 37-ամյա Աննա Պողոսյանը չի աշխատում, խնամում է իր 10 ամսական երեխային: Ընտանիքը չի ստանում ոչ նպաստ, ոչ թոշակ: Մի խոսքով, նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին առավոտյան բռնկված հրդեհի հետևանքները ինչ-որ չափով վերացնելու, անհրաժեշտ պարագաներ, սնունդ, հագուստ գնելու համար Մելիքբեկյանների ընտանիքին բոլորիս օգնությունն է անհրաժեշտ։ Խնդրում ենք բարի ու սրտացավ մարդկանց վերաբերմունքը՝ նրանց նկատմամբ: Ահա հեռախոսահամարը, որով կարող եք կապ հաստատել՝[b] 098-46-60-77[/b]: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր