211652_close_icon
views-count63249 դիտում article-date 22:26 26-02-2018

Արտակարգ դեպք Առինջ գյուղում. անհայտ անձը կամ անձինք գողացել են 30 արծաթափայլ եղևնի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Առինջ գյուղի 8-րդ փողոցի բնակիչ, 58-ամյա Ռուբիկ Օհանյանը Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգել է, որ փետրվարի 24-ի ժամը 16:30-ից մինչև փետրվարի 25-ի ժամը 11:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր տան քարե ցանկապատի վրայով մուտք են գործել իրեն պատկանող հողամաս և այնտեղից գողացել մոտ 1,5 մետր երկարության 30 արծաթափայլ եղևնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արշակ Շահնազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը հնարավոր է փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր