211652_close_icon
views-count31317 դիտում article-date 20:40 02-12-2017

Արտակարգ դեպք Երևանում. անհայտ անձը կամ անձինք նույն շենքից գողացել են ռազմական ավիացիայի համալսարանի դասախոսի և դրամատիկական թատրոնի դերասանի հեծանիվները

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Պարույր Սևակի փողոցի բնակիչ, 40-ամյա Բաբկեն Չոբանյանը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 00:05-ից մինչև 08:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք գողացել են իրենց շենքի 4-րդ հարկի շքամուտքում կայանված, իրեն պատկանող «MuddyFox» հեծանիվը: Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Գ. Շամշյանի տեղեկություններով, Բ. Չոբանյանը Երևանի Հ. Ղափանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան է: Նույն օրը՝ ժամը 20:10-ի սահմաններում, նույն ոստիկանությունում հայտարարարություն է տվել դարձյալ Պարույր Սևակի փողոցի նույն շենքի մեկ այլ բնակիչ՝ 38-ամյա Վաչե Նալբանդյանը, և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12:30-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց շենքի 3-րդ մուտքի 1-ին հարկի շքամուտքից գոացել են իր հեծանիվը: Այս դեպքով նույնպես հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Վ. Նալբանդյանը ՀՀ ՊՆ ռազմական ավիացիայի համալսարանի դասախոս է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր