Թեհրանում կառուցված նորաոճ մզկիթն առաջացրել է արմատական իսլամիստների դժգոհությունը
Իրանի մայրաքաղաք Թեհրանում կառուցված նորաոճ մզկիթը զայրույթ է առաջացրել արմատական իսլամիստների շրջանում։
Այդ մասին գրում է The Independent թերթը։
Նշվում է, որ նորակառույց մզկիթը չունի իսլամական ճարտարապետությանը բնորոշ տարրեր՝ գմբեթ ու մինարեթներ, ինչպիսին ավանդական մզկիթներն են։
Պահպանողականների խոսքով՝ երկրի իշխանությունները դավաճանել են իսլամը՝ հավանության արժանացնելով, ինչպես իրենք են անվանում, հրեական ոճի կրոնական շինությունը։