11266 դիտում
23:26 11-03-2018
Բեռլինում անհայտ անձինք հրկիզել են մզկիթն ու թուրքական մշակութային կենտրոնը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս գիշեր Բեռլինի հյուսիսի Ռայնիկենդորֆ շրջանում անհայտ երիտասարդները հրկիզել են մզկիթն ու թուրքական մշակութային կենտրոնի շենքը:
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 02:00-ին: Չարագործները հրկիզել են շենքը և փախել: Հրդեհի մարմանը մասնակցել են արտակարգ իրավիճակների ծառայության մոտ 60 աշխատակից: Հրդեհից ոչ ոք չի տուժել, սակայն մզկիթի տարածքի մեծ մասը ամբողջությամբ այրվել է և ենթակա չէ օգտագործման:
Նշված մշակութային կենտրոնն ու մզկիթը պատկանում է «Թուրք-մահմեդական միություն՝ հանուն կրոնական կապերի» կազմակերպությանը, որը ամբողջ Գերմանիայում ունի 900 մասնաճյուղից բաղկացած ցանց և սերտորեն համագործակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Իրավապահները ենթադրում են, որ հրկիզումը քաղաքական ենթատեքստ է ունեցել: Հիմնական վարկածներից թվում է աջ ծայրահեղականների կամ Անկարայի քաղաքականությանը դեմ քրդական համայնքի ներկայացուցիչների հարձակումը: Չի բացառվում նաև թուրքական համայնքի ներսում հակասությունների վարկածը:
Բացի այդ, հարձակման են ենթարկվել նաև Գերմանիայում այլ թուրքական մշակութային կենտրոններ: Նույն գիշերը հրկիզող շշեր են նետել Մեշեդում (Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա) «Թուրք-գերմանական բարեկամության միության» շենքի վրա: Մարտի 9-ին Լաուֆեն-ամ-Նեկարում (Բադեն-Վյուրտեմբերգ) չարագործները հրկիզել էին մզկիթը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5379 դիտում
12:39 26-02-2018
Թեհրանում կառուցված նորաոճ մզկիթն առաջացրել է արմատական իսլամիստների դժգոհությունը
Այս բաժնից
1285 դիտում
12:43 26-01-2025
Լուկաշենկոն շան հետ է գնացել ընտրատեղամաս
919 դիտում
12:26 26-01-2025
Ջոն Քենեդու, Ռոբերտ Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանություններին առնչվող փաստաթղթերը կգաղտնազերծվեն
877 դիտում
11:37 26-01-2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կստանա Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը