6534 դիտում
14:25 24-02-2018
Հակառակորդը հրադադարը խախտել է մոտ 300 անգամ՝ կիրառելով նաև 60 միլիմետրանոց ականանետ. ԱՀ ՊԲ
Փետրվարի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նմանատիպ նյութեր
706 դիտում
18:19 11-05-2023
Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ
502 դիտում
12:14 14-07-2023
Ադրբեջանը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ֊7 նռնականետ
Այս բաժնից
781 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել