6772 դիտում
09:52 22-02-2018
ՀՅԴ-ական Անդրանիկ Կարապետյանը ազդվել է Արփինե Հովհաննիսյանի ելույթից և դեմ քվեարկել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած ԸՕ փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից և անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի, երեկ մերժվեց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նախագծին դեմ քվեարկածների թվում էր նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը:
Եվ սա այն դեպքում, երբ ընդամենը վերջերս ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել` շեշտելով ռեյտինգային ընտրակարգի վերանայման մասին: Պարզվում է` ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարապետյանի որոշման վրա մեծ դեր է խաղացել ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի ելույթը: Իր քայլը մեկնաբանելիս նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անընդհատ ցիտել է Հովհաննիսյանի խոսքերը:
Ինչ վերաբերում է ՀՅԴ դիրքորոշմանը, Կարապետյանն ասել է. «Նույն Արմեն Ռուստամյանն ինքը տարբեր տարբերակներ է նշում, և հստակ այս տարբերակի հետ կապված չեմ կարծում, որ այդ տարբերակի մեջ մտնում է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
20270 դիտում
10:17 19-05-2017
ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը (Տաշիր) ԱԺ առաջին նիստին դահլիճ մտել է Սերժ Սարգսյանի ելույթից հետո. «Ժամանակ»
8391 դիտում
09:21 22-09-2017
ՀՀԿ-ական տիկնայք բոլոր ուժերով պայքարում են Արփինե Հովհաննիսյանի դեմ. «Չորրորդ իշխանություն»
7629 դիտում
09:58 10-08-2018
Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետի և ՔՊ-ական փոխմարզպետի հարաբերությունները լարվել են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
544 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»