Ճապոնիան մտադիր է 20-ից ավելի F-35A միավոր կործանիչներ ձեռք բերել ԱՄՆ-ից
Ճապոնիայի իշխանություները մտադիր են առաջիակում 20-ից ավելի F-35A տիպի կործանիչներ գնել Միացյալ Նահանգներից։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալությունը նշում է, որ յուրաքանչյուր պատրաստի կործանիչ ճապոնական իշխանություններին կարժենա մոտ 100 մլն դոլար։
Նշվում է նաև, որ, աղբյուրների խոսքով, ամբողջական ինքնաթիռները կգնվեն հենց ԱՄՆ-ում, այլ ոչ մաս-մաս կհավաքվեն Ճապոնիայում։