3972 դիտում
18:16 20-02-2018
Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը պատրաստվում է Կիևի միջազգային մրցաշարին
Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականն Օլիմպավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում՝ պատրաստվելով Կիևի միջազգային մրցաշարին: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով ըմբիշներն աստիճանաբար լավ մարզավիճակ են ձեռք բերում:
Մարզիչը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ Կիևում հանդես կգա ութ ազատ ոճային: Նրանք են՝ Միհրան Ջաբուրյանը (59 կգ), Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանն ու Նարեկ Սիրունյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Վարուժան Կաջոյան (79 կգ) և Շամիր Աթյանը (92 կգ):
86 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա: Մրցաշարին չեն մասնակցի նաև 97 կգ Գեորգի Կետոևն և 125 կգ Լևան Բերիանիձեն.
«86 կգ քաշում մեր ըմբիշը վնասվածք է ստացել, իսկ Կետոևն և Բերիանիձեն ընդհանուր թիմին կմիանան հաջորդ հավաքից: Այս մրցաշարերը իմ և տղաների համար փորձ են նոր մրցակարգին, մի մասի համար նոր քաշային կարգերին հարմարվելու համար:
Թախտիի գավաթի խաղարկությանն ունեցանք միայն մեկ մեդալ: Իհարկե, արդյունքից գոհ լինել չեմ կարող, սակայն այդ մրցմանը մասնակցեցինք Ծաղկաձորի ծանր ֆիզիկական հավաքից հետո: Այժմ տղաներն աստիճանաբար լավ մարզավիճակ են ձեռք բերում: Տեսնենք՝ Կիևում ինչպես կդրսևորեն իրենց:
Ըստ անհրաժեշտության, նախքան Եվրոպայի առաջնությունը, գուցե որոշ ըմբիշներ մասնակցեն նաև Խարկովում կայանալիք մրցաշարին: Նախատեսում ենք, որ Խարկովում հանդես կգան նաև Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը պատրաստվող ըմբիշները»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:
Կիևի միջազգային մրցաշարը կկայանա փետրվարի 23-25-ը:
Նմանատիպ նյութեր
5874 դիտում
17:28 15-11-2017
Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը միջազգային մրցաշարի կմասնակցի
2249 դիտում
18:33 11-03-2021
Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների կազմերը՝ Հունգարիայի վարկանիշային մրցաշարին
2149 դիտում
20:11 03-05-2024
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը Թուրքիայում կայանալիք մրցաշարին
Այս բաժնից
2347 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3010 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2521 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում