3484 դիտում
16:40 20-02-2018
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում
ՀՀ ոստիկանության պետի՝ քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին հրամանի պահանջների համաձայն՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում կազմակերպվում է տվյալ մարզերի բնակիչների ընդունելություն, որը ՀՀ ոստիկանության պետի անունից իրականացնում է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը:
Ընդունելության ընթացքում քաղաքացիների կարող են ներկայացնել ՀՀ ոստիկանության իրավասությանը վերաբերող ցանկացած բողոք, այդ թվում ոստիկանության ծառայողների դեմ, ինչպես և դիմում կամ առաջարկություն, որոնք ընդունելությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից կդառնան քննարկման առարկա:
Ի կատարումն ՀՀ ոստիկանության պետի հիշյալ հրամանի՝ 22.02.2018 թ., ժամը 10:00-ին, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում նախատեսվում է կազմակերպել հիշյալ մարզի բնակիչների ընդունելություն:
Ընդունելության համար Կոտայքի մարզի բնակիչները 22.02.2018 թ. ժամը 10:00-ից սկսած կարող են ներկայանալ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայի 1 հասցեում տեղակայված ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության վարչական շենք:
Նմանատիպ նյութեր
2156 դիտում
16:08 22-11-2017
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում
4308 դիտում
21:05 06-12-2017
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2789 դիտում
20:08 13-02-2018
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ