«Գալաթասարայի» հարձակվողը խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Գալաթասարայի» հարձակվող Բաֆետիմբի Գոմիսը Թուրքիայի առաջնությունում «Ղասըմփաշայի» հետ խաղում (1:2) կորցրել է գիտակցությունը:
Հանդիպման 7-րդ րոպեին նա իրեն վատ է զգացել, ծնկի է եկել, իսկ հետո ուշագնաց լինելով՝ ընկել խոտածածկին:
«Գալաթասարայի» բժիշկները օպերատվորեն միջամտել են, և կարողացել են Գոմիսին ուշքի բերել, որից հետո նա շարունակել է հանդիպումը մինչև խաղավերջ: