«Այաքսի» ֆուտբոլիստը կորցրել է գիտակցությունը խաղի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Այաքսի» կիսապաշտպան Աբդելհակա Նուրիի մոտ սրտի խնդիրներ են առաջացել «Վերդերի» հետ ստուգողական խաղի ժամանակ:
2-րդ խաղակեսում 20-ամյա խաղացողը ընկել է խոտածածկին և չի կարողացել կանգնել՝ կորցնելով գիտակցությունը: Մոտ 15 րոպե նրան բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո ուղաթիռով տեղափոխել են հիվանդանոց:
Այժմ Նուրին կայուն վիճակում է, որը բժիշկները վերահսկում են: Ենթադրվում է, որ նրա մոտ սրտամկանի աշխատանքի խնդիրներ են եղել: