ԱՊՀ-ի երկրների հատուկ ծառայությունները համատեղ հակաահաբեկչական վարժանքեր են անցկացնելու
ԱՊՀ-ի հատուկ ծառայությունները 2018 թվականին համատեղ հակաահաբեկչական վարժանքեր կանցկացնեն Համագործակցության 6 երկրների տարածքում: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ-ի մասնակից պետությունների ազգային հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների 11-րդ խորհրդակցությանը, փոխանցում է Tass-ը։
«Ընթացիկ տարվա օգոստոսին կամ սեպտեմբերին վարժանքներ են տեղի ունենալու 6 պետությունների տարածքում: Դրանք կանցկացվեն 2 փուլով: Վարժանքների եզրափակիչ փուլի հիմնական մասը կընթանա Ղրղզստանի տարածքում: Մենք արդեն 2-րդ տարին Է՝ մշակում ենք, այսպես կոչված, ռազմաոստիկանական գործողություններ, որոնք լուրջ միջազգային վահան կդառնան այն սպառնալիքների համար, որոնք կարող են նպաստել իրադրության սրմանը Կենտրոնական Ասիայում»,-ասել Է Նովիկովը:
Նա նշել Է, որ ԱՊՀ-ի երկրների հատուկ ծառայությունների միջև հաստատվել են պրոֆեսիոնալ հարաբերություններ: «Դա մեկ անգամ ևս ընդգծում Է այն, որ մենք պատրաստ ենք դիմագրավել ցանկացած մարտահրավեր ու սպառնալիք, գործել փոխհամաձայնեցված, ինչպես նաև միմյանց օգնություն և աջակցություն ցուցաբերել ցանկացած կրիտիկական իրավիճակում»,-հավելել Է նա։