211652_close_icon
views-count4637 դիտում article-date 20:40 19-02-2018

Ընդունելություն Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 16-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում տեղի ունեցավ մարզի բնակչության ընդունելություն, որը, ոստիկանության պետի անունից, իրականացրեց ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը: Քաղաքացիների հարցադրումները և՛ ոստիկանության իրավասության շրջանակում էին, և՝ դրանից դուրս: Շատերի հարցերը վերաբերվում էին անշարժ գույքի տիրապետման հետ կապված վեճերին, որոնք արդեն քննվել են հետաքննական, նախաքննական ու դատական մարմիններում։ Նրանց պարզաբանվեցին բողոքարկման օրինական հիմքերը, ժամկետներն ու ընթացակարգը: Քաղաքացիների մի մասն էլ ցանկանում էր ծառայության անցնել ոստիկանության համակարգում: Նրանց ներկայացվեց ընդունելության կարգը: Ներկայացվեցին խնդիրներ, որոնց լուծումը տեղական ինքնակառավարման և այլ մարմինների գործառույթների շրջանակում է։ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ղեկավարությանը հանձնարարվեց ուսումնասիրել քաղաքացիների խնդիրները և հնարավորինս աջակցել դրանց արագ լուծմանը՝ անկախ իրավասության շրջանակից։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր