Իսրայելն ավիահարված է հասցրել Գազայի հատվածին
Իսրայելի ռազմաօդային ուժերը պատասխան հարված են հասցրել Գազայի հատվածի՝ «Համաս» խմբավորման դիրքերին՝ ի պատասխան Գազայից արձակված 3 հրթիռների, հաղորդում է Haaretz-ը:
Ականատեսների վկայությամբ՝ վնասվել են շենքեր, սակայն մարդիկ չեն տուժել:
Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակման պատասխանավությունը իր վրա է վերցրել «Օմարի բրիգադ» ծայրահեղական խմբավորումը, սակայն, չնայած խմբավորման հայտարարությանը, Իսրայելի պաշտպանության նախարարությունը հրթիռակոծության համար մեղադրել է «Համաս»-ին: