211652_close_icon
views-count27770 դիտում article-date 11:46 01-03-2017

Արտակարգ դեպք Վանաձորի բանտում. դատապարտյալի կյանքը փրկել են բանտի աշխատակիցները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները նկատել են, որ թիվ 31 խցում դատապարտյալ, 28-ամյա Նիկոլայ Ցուցունովը ինքնասպանություն գործելու նպատակով սանհանգույցօ օդատար խողովակի մեջ մոտ 40 սմ երկարության շրիշակ է հարմարեցրել և սավանի պատռված կտորները շրիշակից կապելով՝ փորձում է կախվելու միջոցով ինքնասպան լինել։ Բարեբախտաբար, բանտի աշխատակիցներն օպերատիվ են գործել և կանխել են Մ. Ցուցունովի ինքնասպանությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Ցուցունովը դատապարտվել է ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով՝ մեղադրվելով ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշով։ Նա Վանաձորի բանտում էր գտնվում անցյալ տարվա մարտի 25-ից։ Փաստի առթիվ ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի որոշմամբ նշանակվել է ծառայողական քննություն, իսկ «Վանաձոր» ՔԿՀ-ում էլ հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր