3520 դիտում
18:44 17-02-2018
Սուրեն Կարայանն ընդունել է Ճապոնիայի ԱԳՆ պատվիրակությանը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 16-ին ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով տեղակալ Մանաբու Հորիին:
Կողմերը կարևորել են նախօրեին Հայաստանի և Ճապոնիայի միջև կնքված ներդրումների ազատականացման, խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի ստորագրումը։ Մանաբու Հորին նշել է, որ լիահույս է, որ համաձայնագրի կնքմամբ երկու երկրների գործարար կապերն առավել կամրապնդվեն։ Ճապոնացի պաշտոնյան շնորհակալություն է հայտել համաձայնագրի մշակման գործում նախարար Սուրեն Կարայանի և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրած ջանքերի համար։
Նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ երկու երկրները տնտեսական փոխգործակցությունը խորացնելու լուրջ ներուժ ունեն։ Նախարարի խոսքով՝ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Հայաստանումիրականացված ծրագրերը բավականին արդյունավետ են եղել։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ճապոնիայի գործարար շրջանակների կապերի ամրապնդման հնարավորությունների շուրջ։
Նմանատիպ նյութեր
9621 դիտում
11:13 21-07-2017
Նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Եվրոպայում և Մերձավոր Արևելքում ԱՄՆ առևտրի պատվիրակությանը
3814 դիտում
12:27 08-07-2017
Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին
6280 դիտում
14:59 08-09-2017
Սուրեն Կարայանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենին
Այս բաժնից
373 դիտում
14:37 26-04-2024
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
535 դիտում
14:20 26-04-2024
Եղանակը Հայաստանում
751 դիտում
13:36 26-04-2024
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան