Թուրքիայում ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Թուրքիայի Իզմիր նահանգի Չիղլի շրջանում ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել։ Այդ մասին հաղորդում է Dogan Haber գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավիաաղետի հետևանքով զոհվել են 2 օդաչուները։
Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է Չիղլիում տեղկաայված ավիաբազայից ոչ հեռու, օդ բարձրանալուց անմիջապես հետո։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։