36802 դիտում
14:50 16-02-2018
Դեղատանը կեղծ թղթադրամ է իրացվել. փնտրվում է լուսանկարում պատկերված կինը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ կեղծելու և իրացնելու դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2018 թվականի հունվարի 30-ին հաղորդում է ստացվել առ այն, որ հունվարի 25-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող դեղատներից մեկում դեղորայք գնելու նպատակով վճարվել է 1 հատ 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ, որը, ինչպես հետագայում պարզվել է, եղել է կեղծ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեղատան անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսանյութում երևում է, որ 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամը, որը, ինչպես հետագայում պարզվել է, կեղծ է, դեղատան աշխատակցին ներկայացրել է մի երիտասարդ կին։
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու, երիտասարդ կնոջ մոտ կեղծ թղթադրամի հայտնվելու հանգամանքները պարզելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված կնոջը հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք լուսանկարներում պատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
Նմանատիպ նյութեր
2534 դիտում
16:40 15-06-2016
Դեղատանը կեղծ թղթադրամ է իրացվել. լուսանկարում պատկերված անձին խնդրում են ներկայանալ քննչական բաժին
18983 դիտում
20:53 02-07-2021
Լուսանկարում պատկերված տղամարդը կասկածվում է դեղատանը ավազակային հարձակում կատարելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
679 դիտում
18:58 15-11-2024
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին
694 դիտում
18:45 15-11-2024
Կներկայացվի արտոնությունների փաթեթ ՝ հանրային տրանսպորտից օգտվողների համար
595 դիտում
18:43 15-11-2024
Քննարկվել են ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի պահանջներում փոփոխությունների հարցեր