211652_close_icon

«Արզնի» աերոդրոմից կիրականացվեն մասնավոր առևտրային փոխադրումներ

views-count8003 դիտում article-date 16:46 15-02-2018
Կառավարությունն այսօրվա նիստում անդրադարձել է ՀՀ-ում ընդհանուր նշանակության ավիացիայի զարգացման նախադրյալների ստեղծման խնդրին: Նախատեսվում է հնարավորություններ ստեղծել ուղղված մասնավոր առևտրային փոխադրումների կազմակերպմանը, ուսումնական գործընթացներին, օդաչուների պատրաստման և վերապատրաստման ծրագրերի իրականացմանը: ՀՀ Զինված ուժերի ավիացիայի վարչության և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության անցկացրած համատեղ քննարկումների արդյունքում նպատակահարմար է համարվել օգտագործել ՀՀ պաշտպանության նախարարության «Արզնի» օդանավակայանի աերոդրոմը: Կառավարությունն այդ նպատակով ընդունել է համապատասխան որոշում՝ առաջարկելով «Արզնի» օդանավակայանի աերոդրոմն ընդգրկել քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկում: Ընդունված որոշումը կնպաստի նաև նոր աշխատատեղերի ստեղծմանն ու ներդրումների ներգրավմանը:

Նմանատիպ նյութեր