Որն է լինելու Նախագահի հիմնական գործառույթը. սահմանադրագետ. ԼՈւՐԵՐ.com
Օրերս Կառավարության նիստում հավանության արժանացավ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը: Մամուլը գրում էր, որ օրենքի փաստացի ընդունմամբ տեղի ունեցավ հերթական հակասահմանադրական ակտը: Չնայած Սահմանադրությամբ սահմանված չէ առաջին փոխվարչապետի պաշտոն, սակայն այս օրենքով սահմանվում է, որ Անվտանգության խորհրդին անդամակցում է նաև առաջին փոխվարչապետը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում, սահմանադրագետ Վարդան Այվազյանն, անդրադառնալով վերոնշյալին, ասաց, որ առաջին փոխվարչապետի ինստիտուտն օրենքով հնարավոր է սահմանել. «Սահմանադրությունն ասում է երեք փոխվարչապետ պետք է լինի, իսկ երեքից մեկը կլինի առաջին, երկրորդ կամ երրորդ՝ օրենքով կարգավորվող խնդիր է և հակասահմանադրական ոչինչ չկա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ օրենքի մասին հստակ կարելի է խոսել պաշտոնապես ուժի մեջ մտնելուց և ծանոթանալուց հետո միայն:
Մանրամասներն՝ [url=http://lurer.com/?p=278443&l=am]ասյտեղ[/url]