ՌԴ ՊՆ-ն հաջողությամբ նոր հակաօդային պաշտպանության հրթիռ է փորձարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ղազախստանում հաջողությամբ փորձարկել է նոր հակաօդային պաշտպանության հրթիռ։
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այն արձակվել է «Սարը-Շագան» պոլիգոնից։
ՌԴ Օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության հատուկ նշանակության միավորված ուժերի հրամանատարի տեղակալ Անդրեյ Պրիխոդկոյի խոսքով՝ հրթիռը հստակորեն իրացրել է առաջադրանքը և խոցել պայմանական թիրախը։
«Նրա տակտիկական-տեխնիկական բնութագիրը, որը վերաբերում է հեռահարությանը, ճշգրտությանը, շահագործման ժամկետներին, էապես գերազանցում է ներկա դրությամբ ՌԴ ՊՆ-ի սպառազինություններին»,-ասել է նա։