Ուկրաինան նոր հրթիռ է ստեղծել ու հաջողությամբ փորձարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է նորաստեղծ հրթիռի հաջող փորձարկման մասին, որը նախատեսված է ցամաքային թիրախը ոչնչացնելու համար, հաղրդում է Ria Novosti-ն։
Հրթիռի ստեղծման վրա աշխատել է «Ուկրոբորոնպրոմ» ընկերությունը։ Այն կծառայի Ուկրաինայի ռազմաօդային ուժերին։
«57 մմ տրամաչափի հրթիռընախատեսված է նաև հարվածային ուղղաթիռներն ու ինքնաթիռները ոչնչացնելու համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրառել է Պորոշենկոն և տեղադրել նրա փորձարկման տեսագրությունը։
Տեսանյութը՝ [url=https://web.facebook.com/pg/petroporoshenko/videos/]այստեղ[/url]։